«Ամբերդ» կենտրոնը հայտարարում է հետազոտական ծրագրերի մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը համալսարանի հետազոտական կարողությունների բարելավման և սեփական հետազոտական ներուժը պետական շահերին ի նպաստ բերելու, հանրային հետաքրքրություն ներկայացնող կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների ներգրավման, ինչպես նաև օտարալեզու հետազոտությունների հրապարակումների ավելացման նպատակով և ներքին շահառուների հետ խորհրդակցությունների արդյունքում հայտարարում է ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների ներգրավմամբ հետազոտական ծրագրի իրականացման մրցույթ՝ հետևյալ թեմաներով՝
1. «Կանաչ քաղաք» ռազմավարության մշակման և կենսագործման հիմնախնդիրները (Երևան քաղաքի օրինակով)։ Այս թեմայի հայտը, գնահատման թերթիկը և կատարողների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել ակտիվ հղումներում։
2. ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հաստիքացուցակների կազմման, հաստիքների և պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման ուսումնասիրություն։ Այս թեմայի հայտը, գնահատման թերթիկը և կատարողների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել ակտիվ հղումներում։
Դիմելու վերջնաժամկետը՝ 2022 թ. ապրիլի 28-ը, ժամը 17.30-ը ներառյալ։
Կենտրոնի կողմից իրականացվող հետազոտական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։