«Ամբերդ»-ը հրավիրում է ներբուհական առցանց քննարկման

29.08.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 589

Օգոստոսի 30-ին, ժամը 14:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Կանաչ քաղաք» ռազմավարության մշակման և կենսագործման հիմնախնդիրները (Երևան քաղաքի օրինակով)» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայա­ցուցիչ­ները, ուսանող­ները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը: (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216)

Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից