«Ամբերդ»-ը հրավիրում է ներբուհական առցանց քննարկման
26.08.2022
Ամբերդ
Դիտումների քանակ՝ 790
Օգոստոսի 29-ին, ժամը 15:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հաստիքացուցակների կազմման, հաստիքների և պաշտոնային դրույքաչափերի համամասնության սահմանման ուսումնասիրություն» հետազոտական թեմայի առաջին ներբուհական քննարկմանը: Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:
Քննարկումն առցանց է, հղումը՝ (Meeting ID: 748 331 6079, Passcode: 965216):
Տեղեկատվությունը՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից