«Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

05.10.2018
Դիտումների քանակ՝ 1814

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հայտարարում է դրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ՝ համալսարանի հետազոտական կարողությունները բարելավելու, սեփական հետազոտական ներուժը համայնքի շահերին ի նպաստ բերելու, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնելու կիրառական հետազոտությունների իրականացման և հրապարակման, ընթացիկ հետազոտական աշխատանքներում համալսարանի պրոֆեսորդասախոսական կազմի, ուսանողների և մագիստրոսների ներգրավման, օտարալեզու հետազոտությունների ավելացման նպատակով: Թեմաներին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ կենտրոնից ստացված հայտարարությունում: