«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենի հետ հանդիպման օրը և վայրը փոխվել է

05.10.2018
Դիտումների քանակ՝ 1570

Հարգելի ուսանողներ, հայտնում ենք ձեզ, որ ՀՊՏՀ-ում «Բիզնես հաջողությունները ինստիտուցիոնալ կազմակերպման միջոցով» թեմայով հանդիպման շրջանակներում նախատեսված «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն ՌալՖ Յիրիկյանի բանախոսության օրը փոխվել է: Աշխատանքային օրերի տեղափոխությամբ պայմանավորված՝ հանդիպման օրը փոխվել է և այն կկայանա հոկտեմբերի 15-ին, ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի հանդիսությունների մեծ դահլիճում, ժամը 12.00-ին:
Հանդիպման կազմակերպիչն է ՀՊՏՀ կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնը:
Հանդիպումը պարտադիր գրանցումով է, որի համար կարող եք այցելել այստեղ:
Մասնակցությունն անվճար է, սակայն տեղերը սահմանափակ են: