Մեկնարկում է «Ամերիա Սերունդ» ծրագիրը

27.02.2020
Դիտումների քանակ՝ 2101

2020-ին «Ամերիա Սերունդ»-ը մեկնարկում է նոր ձևաչափով և նոր մոտեցումներով, նոր ու թարմ գաղափարներով: Այս անգամ երիտասարդների ընտրությունը և ուսուցումը կատարվելու է 3 նոր` Բիզնես, Վերլուծական և Ստեղծարար ուղղություններով: Ծրագրին կարող են դիմել 21-27 տարեկան երիտասարդները Հայաստանի ողջ տարածքից և Սփյուռքից, մինչև մարտի 15-ը ներառյալ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ամերիաբանկի հայտարարությունից, որը տրամադրել է ՀՊՏՀ աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը: