Կրթաթոշակի հրավեր. ուսումնառություն Լիտվայում
Լիտվայի Միկոլաս-Ռոմերիսի համալսարանը իրականացնում է կարճաժամկետ կրթաթոշակի մրցույթ, որին կարող են դիմել նաև ՀՊՏՀ ուսանողները: Կրթաթոշակի արժանացած ուսանողները հնարավորություն կստանան 1-2 կիսամյակ ուսումնառելու Միկոլաս-Ռոմերիսի համալսարանում:
Կրթաթոշակն իր մեջ ներառում է ուսման վարձի ամբողջական փոխհատուցում, ինչպես նաև ամսական կրթաթոշակ՝ 390-460 եվրոյի սահմաններում: Կրթաթոշակը չի ներառում ուսանողական միություններին, գրադարանին անդամակցելու վճարները, ինչպես նաև ճանապարհորդության և կացարանի ծախսերը:
Մասնակիցները պետք է ունենան անգլերենի կամ լիտվերենի առնվազն B2 մակարդակի իմացություն, որը պետք է հաստատված լինի ուղարկող համալսարանի կողմից, կամ անգլերենի իմացության մակարդակը հաստատող այլ փաստաթղթերով:
Դիմումներն ընդունվում են մինչև 2020թ. ապրիլի 5-ը:
Դիմելու ընթացակարգին, պահանջվող փաստաթղթերին և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կրթաթոշակի պաշտոնական կայքում:
Ուսումնական պլանը և ծրագրերի ցանկը հասանելի են այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից: