«Ամերիաբանկը» մասնագետ է փնտրում

14.05.2019
Դիտումների քանակ՝ 2763

ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը տեղեկացնում է, որ «Ամերիաբանկը» փնտրում է տաղանդների ներգրավման ավագ մասնագետի:

Ստորև բանկի հայտարարությունն է:

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ` Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին

ՊԱՇՏՈՆԸ` Տաղանդների ներգրավման ավագ մասնագետ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ

· Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն

· Մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ամերիաբանկը փնտրում է տաղանդավոր մասնագետի՝ անձնակազմի համալրման ոլորտում բազմակողմանի փորձով՝ տաղանդների որոնումից մինչև հարցազրույցների անցկացում և աշխատանքի ընդունում: Սա հիանալի հնարավորություն է կազմակերպված, ստեղծագործ, մոտիվաված տաղանդավոր մասնագետի համար մասնակցելու Երազանքի թիմում տաղանդների ներգարվման գործընթացին:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Լավագույն փորձին համապատասխան հմտություններ դրսևորել անձնակազմի համալրման գործընթացում
  • Ամրապնդել բանկի համբավը որպես լավագույն գործատու
  • Համակարգել անձնակազմի համալրման գործընթացը (տեղադրել թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններ, փնտրել թեկնածուների, ղեկավարել աշխատանքի ընդունման և հարցազրույցների գործընթացները, վարել թեկնածուների հետ հարցազրույցներն ու բանակցությունները, մշակել և ներկայացնել աշխատանքի առաջարկներ և այլն)
  • Կատարել անձնակազմի համալրման գործընթացի վերլուծություն համապատասխան գործիքների ու չափանիշների կիրառմամբ
  • Պատրաստել հաշվետվություններ և հանդես գալ գործընթացների բարելավման առաջարկություններով
  • Ղեկավարել բուհ-երի հետ իրականացվող ուսումնական պրակտիկայի ծրագրերը
  • Մասնակցել աշխատանքի տոնավաճառների և նմանատիպ այլ միջոցառումների, ներկայացնել բանկը, հաստատել մասնագիտական կապեր
  • Համագործակցել մասնագիտական միությունների, բուհ-երի և այլ համայնքների հետ` որակյալ կադրերի պահուստ ձևավորելու նպատակով
  • Մշակել գրավիչ պաշտոնեական հրահանգներ, որոնք հստակ նկարագրում և շուկայում արդյունավետ կերպով ներկայացնում են յուրաքանչյուր թափուր աշխատատեղ
  • Ընկերության ներսում թափուր պաշտոն ունեցող ստորաբաժանման ղեկավարի համար հանդես գալ որպես վստահելի գործընկեր և կոնտակտային անձ
  • Oժանդակություն, տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել նոր աշխատակիցներին և նրանց ղեկավարներին ադապտացման ընթացքում
  • Ղեկավարել անձնակազմի ընտրությանն ու համալրմանն առնչվող տարբեր նախագծեր

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

  • Պրոակտիվություն և աշխատանքը ոգևորությամբ կատարելու պատրաստակամություն
  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ անձնակազմի համալրման ոլորտում
  • Բոլոր մակարդակի ղեկավարների, գործընկերների ու տարբեր փորձառություն ունեցող թեկնածուների հետ արդյունավետորեն գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություններ
  • Անձնակազմի ընտրության գործնական փորձառություն տարբեր բնագավառներում (նպատակային առաջարկներ ղեկավարների համար, հարցազրույց հեռախոսով, երաշխավորություն տրամադրած անձանց հետ, կապի հաստատում և այլն)
  • Էթիկա և պատասխանատվություն
  • Վերլուծություն իրականացնելու, որոշում կայացնելու զարգացած հմտություններ
  • Ինքնամոտիվացում և աշխատանքի հրատապությունը գիտակցելու ունակություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ, կազմակերպչական հմտություններ, միաժամանակ տարբեր առաջադրանքներ կատարելու ունակություն, ճկունություն
  • Եռանդ և նոր մարտահրավերներ ընդունելու ձգտում
  • Խնդիրներ լուծելու, կոնֆլիկտներ կառավարելու և բանակցելու հմտություններ
  • Էմոցիոնալ հասունություն
  • Մեծ ձգտումներ, լարված իրավիճակներում պրոֆեսիոնալ պահվածք դրսևորելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • MS Office փաթեթի լավ իմացություն
  • Մասնագիտական որակավորումը (CMI, PHR, HRCI, SHRM և այլն) կդիտվի որպես առավելություն,
  • Ցանկացած մարդու հետ հաղորդակցվելու, խելահեղ նպատակների իրագործման մեջ ներդրում ունենալու ցանկություն, խիզախություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` Մրցակցային: «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ` Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել դիմում/հայտի ձևը, ցանկության դեպքում կցել նաև CV-ն և ուղարկել հետևյալ էլ. հասցեով` hr.hrm@ameriabank.am: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: