Գիտաժողով՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հետ համատեղ

20.03.2015
Դիտումների քանակ՝ 515

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ֆինանսների ամբիոնը և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն (Բորսա), նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ կապիտալի շուկայի արդի զարգացումների նկատմամբ ուսանողների հետաքրքրվածությունը, համատեղ կազմակերպում են ուսանողական գիտաժողով` «ՀՀ կապիտալի շուկան. արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով:

Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները: Լավագույն ուսանողները կխրախուսվեն Բորսայի սահմանած արժեքավոր նվերներով, այդ թվում նաև` հնարավորություն կունենան անցնել ստաժավորման ծրագիր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում:

Գիտաժողովը տեղի կունենա 2015 թվականի ապրիլի 21-23-ը:

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են աշխատանքները մինչև ս.թ. ապրիլի 10-ը՝ 10 տպագիր էջի սահմաններում ներկայացնել ՀՊՏՀ ֆինանսների ամբիոն: Հասցեն՝ ք.Երևան, Նալբանդյան 128, e-mail: finvark@mail.ru:

Գիտաժողովին ներկայացվող զեկույցները կընտրվեն մրցութային կարգով: Մանրամասների համար դիմել ՀՊՏՀ ֆինանսների ամբիոն:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնը: