Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով

19.03.2015
Դիտումների քանակ՝ 440

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» հասարակական կազմակերպությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում 2015թ. ապրիլին կազմակերպում է գիտաժողով: Գիտաժողովը «Ցեղասպանությունից փրկված ձեռագրական գանձեր» ծրագրի մասն է կազմում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Զեկուցումները պետք է վերաբերեն Հայոց ցեղասպանությանը` տարբեր թեմաների ընդգրկումով: Խրախուսվում են Ցեղասպանության հետևանքով հայերեն ձեռագիր մշակույթի կորուստներին և հայ ձեռագրական ժառանգությանն առնչվող նյութերը: 
Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2083&lang=am#.VQq0j3GgcwE :

 Տեղեկատվությունը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից: