Ուսանողական գիտաժողովի հրավեր

03.03.2015
Դիտումների քանակ՝ 375

ՀՊՏՀ հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մեր բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ  սույն թվականի ապրիլի 17-19-ը Ծաղկաձորում կկայանա «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագիրը կրող “INhead” միջբուհական ուսանողական գիտաժողովը: Գիտաժողովի մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով` ներկայացված զեկույցների հիման վրա: Զեկույցները պետք է ուղարկել asue.inhead@gmail.com  էլ.հասցով ՝մինչև ս.թ. մարտի 29-ը:

Գիտաժողովի կազմակերպչական մանրամասների, զեկույցներին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև առաջարկվող թեմաներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ՈւԽ պաշտոնական կայքից, հետևյալ հղումով՝ http://goo.gl/2t9i0R :

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ ՈւԽ կայքից: