Քննարկումների մասնակցության հրավեր
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտն իրականացնում է հետազոտություն՝ «Աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություն. գործատու-երիտասարդ- ուսումնական հաստատություն համագործակցության ինստիտուցիոնալիզացման հեռանկարները» թեմայով:
Հետազոտության հիմնական նպատակն է ուսումնասիրել աշխատաշուկա-կրթական համակարգ կապը և առաջարկել գործատու-երիտասարդ հարաբերությունների կայացմանն ուղղված ինստիտուցիոնալիզացված մեխանիզմներ:
Բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն և հիմնական աշխատանք ունեցող երիտասարդները հրավիրվում են մասնակցելու հետազոտության շրջանակներում իրականացվող ֆոկուս-խմբային քննարկումներին:
Կարող եք գրանցվել՝ այցելելով հետևյալ հղումով` https://ru.surveymonkey.com/s/BW5HDG7
Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ, hեռ.` 077 10 45 49, http://www.ystudies.am/ :
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: