Վերապատրաստման դասընթացի հրավեր

11.02.2015
Դիտումների քանակ՝ 386

«Global Media Lab» ընկերությունը «International Media Holding»-ի հովանավորությամբ կազամակերպում է «Հայաստանում և արտերկրում գործատուին ճիշտ ներկայանալու հմտություններ» խորագրով վերապատրաստման դասընթաց (թրեյնինգ), որը տեղի կունենա փետրվարի 28-ին, Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցային համալիրում:  Նպատակն է հրավիրված մասնագետների միջոցով մասնակցին փոխանցել այն հիմնական հմտությունները և գիտելիքները, որոնք նա անմիջապես գործի կդնի նոր աշխատանքային հնարավորություններ ձեռք բերելու ակնկալիքով:

Թրեյնինգի ժամանակ քննարկվելու են հիմական երկու թեմա.

  • Ինքնակենսագրություն  (CV) գրելու ամենատարածված սխալները և ամենակրեատիվ լուծումները ,
  • Արտասահմանյան նախագծերին և թափուր աշխատատեղերին դիմելու մարտավարություն :

Գրանցվելու համար կարող եք գրել  info@globalmedialab.net  էլ.հասցեին կամ զանգահարել՝ (010) 22 12 39, (093) 19 73 40:

Մանրամասներին ծանոթացեք այստեղ:

 Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: