Մրցույթ Չինաստանում սովորելու համար (2015)

11.02.2015
Դիտումների քանակ՝ 400

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2015-2016 ուսումնական տարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար* (11 կրթաթոշակային տեղ): 
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական կուրսում (դասարանում) սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն**՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած   մասնագիտությունը,
• դիմում-հարցաթերթիկ,
• չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
• ինքնակենսագրություն (անգլերեն) (CV),
• 2 երաշխավորագիր (անգլերեն),
•միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, իսկ ավարտական կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (ակադեմիական տեղեկանք) նոտարի կողմից անգլերեն թարգմանված և վավերացված, 
• անձնագրի պատճենը,
• բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
• 3x4 չափի 5 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական (ասպիրանտական)  կրթության համար  դիմորդները պետք է  ներկայացնեն նաև`
• ռեֆերատ (հայերեն),
• օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ`ՀՀ կրթության և գիտության նախարարի 11.12.2014 թվականի 1152-Ա/Ք թվակիր հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան: 
Մրցույթը անցկացվում է.
•Բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:
•Մագիստրոսի կրթական ծրագրով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի:
•Ասպիրանտուրայի կրթական ծրագրերով՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրա ընդունելության կարգի:
Փաստաթղթերիընդունմանվերջնաժամկետնէ` 27.02.2015թ. (ներառյալ):
Բակալավրի և ասպիրանտուրայի մրցույթները տեղի կունենան Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող.4) ս/թ մարտի 2-ից 9-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան Կառավարության 3 շենք, VI հարկ, 616 սենյակ, հեռ. 52-52-07):
* Առաջնահերթությունը կտրվի կրթության և գիտության զարգացման համար գերակա հանդիսացող մասնագիտություններին:
** Փաստաթղթերի փաթեթները պետք է ներկայացվեն 3 օրինակից (2-ը՝ պատճեններով):

Դիմում-հարցաթերթիկի ձևը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝  http://www.edu.am/index.php?id=-7227&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0 :

 Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: