Հայտարարություններ՝ ԿԳՆ-ից

03.02.2015
Դիտումների քանակ՝ 387

Կրթաթոշակային ծրագիր «Խաղաղության ամրոց» (RODINE CITTADELLA DELLA PACE)

Խաղաղության ամրոց» (Rodine Cittadella della Pace) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շրջանակում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ`
իտալերեն լեզվի, մշակույթի և ներքոնշյալ մասնագիտություններով մեկամյա դասընթացներին մասնակցելու նպատակով.
•հասարակագիտություն,
•տնտեսագիտություն,
•հոգեբանություն,
•միջազգային հարաբերություններ,
•գրականություն,
•պատմություն,
•ճարտարապետություն,
•հաղորդակցություն:
 Դասընթացներին կարող են մասնակցել 21-26 տարեկան ՀՀ քաղաքացիները: 
 Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2015 թվականի մարտի 1-ը կից ներկայացվող հարցաթերթիկի լրացված տարբերակը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել international.rondine@gmail.org էլեկտրոնային հասցեով:
 Մանրամասն տեղեկությունների համար  այցելեք  www.rondine.org  կայքէջ  կամ  հետևյալ հղումով՝ http://edu.am/DownloadFile/7205arm-aridir_Rondine_Italia_(1)_(1).pdf :

 Վերապատրաստման դասընթացներ  (UK)

 Միացյալ Թագավորության (UK) Միջազգային Հանրային Կառավարման գրասենյակը հրավիրում է մասնակցելու 2015 թվականին Լոնդոնում կայանալիք վերապատրաստման դասընթացներին: 

Դասընթացների ժամանակացույցին, մասնակցության վարձավճարներին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ www.public-admin.co.uk կայքէջում:

 Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: