Վերջնաժամկետը երկարաձգվել է

03.02.2015
Դիտումների քանակ՝ 421

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում փոխհատուցում է Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Պառավաքար, Չորաթան, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքներում բնակվող ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը:
Ինչպես հիշեցնում են հիմնադրամից,  սահմանամերձ (սահմանապահ) համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողներն ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անձամբ պետք է դիմում-հայտ ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամ։ Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 13-ն է (երկարաձգվել է 10 օրով)։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը (ուսանողի անձնագրի պատճենը, 3:4 չափի 1 լուսանկար, տեղեկանք բնակավայրից, տեղեկանք բուհից, ստուգման գրքույկի պատճենը) ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է՝ 13.00-14.00-ն): 
Դիմում-հայտը ներբեռնել հետևյալ   հղումով՝  http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=2003 :

 Տեղեկատվությունը՝ ՀԵՀ պաշտոնական կայքից: