Շնորհանդես ՀՊՏՀ-ում

02.12.2014
Դիտումների քանակ՝ 423

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ ուսանողական խորհրդից, վաղը՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում (Նալբանդյան 128, 1-ին հարկ) կկայանա Առաջին ուսանողական ալիքի, Ուսանողական խորհրդի թարմացված պաշտոնական կայքի շնորհանդեսը, որին ներկա կգտնվեն ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այլ պատվավոր հյուրեր, դասախոսներ, ուսանողներ: Բացի վերոնշյալից` կկայանա նաև Վիքիպեդիան հայալեզու հոդվածներով հարստացնելու` «1-ը դարձնենք 100» նախագծի երկրորդ փուլի շնորհանդեսը:

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում: