Կրթաթոշակի մրցույթ՝ «Ֆուլբրայթ»-ից

03.09.2014
Դիտումների քանակ՝ 736

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է «Ֆուլբրայթ» կրթաթոշակի մրցույթը 2015-2016թթ. ուսումնական տարվա համար:   Այս ծրագրով դրամաշնորհ է տրամադրվում օտարերկրացի գիտնականներին ԱՄՆ համալսարաններում մեկ ուսումնական տարի կամ մեկ կիսամյակ հետատենախոսական հետազոտություններ կատարելու համար:  Դիմումների ընդունման ոլորտներն ըստ առաջնահերթության՝ քաղաքագիտություն, տնտեսություն, սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններ, լրագրություն, իրավագիտություն, ամերիկագիտություն (ԱՄՆ պատմություն, գրականություն, հասարակություն և մշակույթ), շրջակա միջավայրի պահպանություն  և հանրային առողջապահություն:   Դիմելու համար անհրաժեշտ պարտադիր պայմաններ՝ ՀՀ քաղաքացու և մշտական բնակչի կարգավիճակ, աշխատանք Հայաստանում, գիտությունների դոկտորի կամ թեկնածուի (Ph.D.) գիտական աստիճան, անգլերենի իմացություն, ֆիզիկական ու առողջական լավ վիճակ:  Հետաքրքրված դիմորդները պետք է լրացնեն առցանց (online) դիմում https://apply.embark.com/student/fulbright/scholars/30/  կայքում:   Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 21, 2014 թ:

Մանրամասների համար այցելել՝  https://apply.embark.com/student/fulbright/scholars/30/:

Հայտարարությանը ծանոթացեք նաև այստեղ:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: