Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդներին

01.09.2014
Դիտումների քանակ՝ 771

Սեպտեմբերի 5-ին ժամը 14.30-ին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի (Նալբանդյան 128 հասցեում) 315, 327, 328 լսարաններում տեղի կունենան օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների  ընդունելության քննությունները: Համապատասխան հանձնաժողովները  դիմորդների հետ հարցազրույց կանցկացնեն «Հայոց լեզու», «Օտար լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից: Այս մասին  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը՝ նշելով, որ մեր համալսարան (այդ թվում՝ մասնաճյուղեր) դիմել է 24 հոգի՝ (2 դիմորդները hանձնել են միասնական կարգով ընդունելության պետական քննություններ և ստացել են դրական գնահատականներ, 1-ը տեղափոխություն է): Ընդունելության քննություններին սեպտեմբերի 5-ին կմասնակցի 21 դիմորդ: Քննություններին պետք է ներկայանալ անձնագրով: