Թափուր աշխատատեղեր

01.09.2014
Դիտումների քանակ՝ 659

Պահանջվում է վարկային վերլուծաբան (ԱրմՍվիս Բանկ): Ներկայացվող պահանջներն են  

Մասնագիտականհմտություններ՝

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային / ֆինանսական ոլորտում,
  • Կորպորատիվ վարկային հաճախորդների հետ աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն
  • Նախաձեռնող, ճկուն և վճռական,
  • Պատասխանատվության բարձր աստիճան,
  • Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտությունները,
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն,
  • Arm Soft Bank իմացությունը ցանալի է:

Պարտականություններ.

  • Վարկավորման բանակցություններին մասնակցություն,
  • Վարկային ռիսկերի գնահատում, այդ թվում ֆինանսական տվյալների վերլուծություն և գրավի գնահատում,
  • Բանկի վարկային քաղաքականությանը համապատասխան ֆինանսական վերլուծության իրականացում,
  • Վարկի վերլուծության հարցաթերթիկի կազմում և ներկայացում վարկային կոմիտեին,
  • Վարկի վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, պահպանում և վարկավորման գործընթացին աջակցելու համար այլ գործառույթների իրականացում,
  • Ակտիվ հաղորդակցում պոտենցիալ և ընթացիկ հաճախորդների հետ,
  • Վերլուծության իրականացման նպատակով հաճախորդի գործունեության վայրի այցելություն,
  • Միջազգային ֆոնդերի և վարկային կազմակերպությունների հետ համագործակցություն:

Դիմելու վերջնաժամկետը՝ 22.09.2014: Դիմելու համար այցելեք հետևյալ հղումով՝ http://www.armswissbank.am/am/about/career/newitem1-1/ :

Կտեղեկացվեն միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուները:

***

"ARGE BUSINESS" LLC  կազմակերպությունը փնտրում է առևտրի ներկայացուցչի (վենսելեր) օգնական: Ոլորտը՝ մեծածախ, մանրածախ վաճառք, անցկացման վայրը՝ Հայաստան, Երևան, տևողությունը՝ երկարաժամկետ, աշխատանքի տեսակը՝ ամբողջ օր:

Պահանջվում են  բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան), BC կարգի վարորդական վկայական ունեցող, հայերեն, ռուսերեն լեզուների իմացությամբ, համակարգչային տարրական գիտելիքներով, հաղորդակցության հմտություններով  մինչև 26 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ, որոնք կօգնեն առևտրի ներկայացուցչին (վենսելերին) վաճառքի կազմակերպման գործընթացի ժամանակ: Աշխատանքային փորձը ցանկալի է:

Աշխատանքային պարտականություններն են՝

Վարել կազմակերպության կողմից լիազորված մեքենան,
Մասնակցել պահեստից ապրանքի ստացմանը և այն մեքենայի մեջ բեռնմանը,
Մեքենայի մեջ բեռնել անհրաժեշտ գովազդային նյութերը,
Մեքենայում պահվող ապրանքատեսակի որակի և քանակի նկատմամբ կրել նյութական պատասխանատվություն,
Իրականացնել ապրանքատեսականու վաճառք, 
Վաճառքի կետերի անհրաժեշտ վայրում բեռնաթափել վաճառված ապրանքը,
Անմիջական ղեկավարին օգնել մեքենա մուտք եղած ապրանքատեսակի շարժի պարբերաբար հաշվառման գործում,
Պահպանել մեքենայի ներքին և արտաքին մաքրությունը,
Պահպանել ընկերության ներքին կանոնակարգը,
Կատարել իր լիազորությունների շրջանակներում ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ:

Ինքնակենսագրությունները կարող եք ուղարկել hr@arge.am հասցեով՝ վերնագրում նշելով Առևտրի ներկայացուցչի (վենսելեր) օգնական հաստիքը և բուհի անվանումը:

Հայտարարությունները տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: