Ի գիտություն առաջին կուրսեցիների
ՀՊՏՀ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ առաջին կուրսեցիները, ինչպես ավելի բարձր կուրսերի ուսանողները, գրադարանից պետք է օգտվեն ընթերցողի տոմսով, որը սակայն նրանց կտրվի հրամանագրվելուց հետո: Իսկ մինչ այդ, առաջին կուրսերի ուսանողները գրադարանից կարող են օգտվել անձը հաստատող փաստաթղթերով: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողներն օգտվում են իրենց մասնաշենքում գտնվող գրադարանային ֆոնդից, որը ընդհանուր գրադարանին զուգահեռ թարմացվում է: Այնուամենայնիվ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները կարող են օգտվել նաև Նալբանդյան 128 հասցեում գտնվող գրադարանից:
Հրամանագրվելուց հետո առաջին կուրսեցիներին գրադարանը, հերթերից խուսափելու նպատակով, կսպասարկի հետևյալ ժամանակացույցով.
Երկուշաբթի՝ կառավարման ֆակուլտետ,,
Երեքշաբթի՝ ֆինանսական ֆակուլտետ,
Չորեքշաբթի՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ,
Հինգշաբթի՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություների ֆակուլտետ,
Ուրբաթ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետներ:
Մագիստրանտները և հեռակա ուսուցման ուսանողները սպասարկվում են ամեն օր:
ՀՊՏՀ գրադարանի մասին մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքում՝ asue.am հասցեով: Համալսարանի գրադարանը նաև թվայնացվում է, էլեկտրոնային գրադարան կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ library.asue.am: