Սիրո ու պոեզիայի ցերեկույթ
02.04.2014
Դիտումների քանակ՝ 394
Ապրիլի 4-ին ժամը 13.30-ին համալսարանի բոլոր մշակութասերները, հատկապես ռուսական պոեզիայի սիրահարները հրավիրվում են ՀՊՏՀ հանդիսասրահ՝ սիրո, ներշնչանքի ու պոեզիայի ցերեկույթի: «Да святится имя Твое!» («Թող սրբանա անունը Քո») խորագիրը կրող միջոցառումը, որի ընթացքում կներկայացվեն 19-20-րդ դարերի ռուս գրողներ ու բանաստեղծներ: Ցերեկույթը կազմակերպել է ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնը՝ մասնակցությամբ ՀՊՏՀ ուսանողների: