Աշխատանքի հրավեր
«ՄԳԱ Կոնտինենտ» ՍՊԸ-ն (Երևան, ՀՀ, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն) երկարաժամկետ աշխատանքի է հրավիրում հաճախորդների սպասարկման պատասխանատուի՝ լրիվ դրույքով, գիշերային -ցերեկային հերթափոխով:
Նշված պաշտոնում աշխատողը պետք է՝ պատասխանի հեռախոսազանգերին, սպասարկի հաճախորդներին՝ օգտվելով առկա տվյալների բազայից, օժանդակի կազմակերպության զարգացմանը:
Պահանջվող որակավորումն է՝
- Բարձրագույն կրթություն,
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
- Համակարգչային իմացություն՝ MS Office (Amadeus, Gabriel ծրագրերի իմացությունը, ցանկալի է),
- Տուրիզմի բնագավառում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
«ՄԳԱ Կոնտինենտ» ՍՊԸ հիմանդրվել է 2001 թ. և առաջարկում է VIP անհատական կոնսիերժ ծառայություններ և «ապրելակերպի կառավարում» (lifestyle management) ծառայությունները:
Կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը /CV/ mga@mgaconcierge.am հասցեով: Դիմելու վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 10-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կայքերից՝ www.mgaconcierge.am , www.isic.am , www.mgaconcierge.am :
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: