Մրցույթի հրավեր
02.04.2014
Դիտումների քանակ՝ 366
«Ամերիաբանկն» ու «Զիգզագ» ընկերությունը «Սամսունգ» ընկերության հետ համատեղ, հայտարարում են ինտերիեր դիզայնի մրցույթ՝ «Ժամանակակից բիզնես միջավայր» խորագրով:
Մրցույթի շրջանակում անհրաժեշտ է ստեղծել Ամերիա Վերապատրաստման կենտրոնի ինտերիեր դիզայնը և «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութներում «Սամսունգ» ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար նախատեսված ստենդի դիզայն:
Մրցույթին կարող են մասնակցել
- արվեստի, ներքին ձևավորման, դիզայներական, ճարտարագիտական և այլ ֆակուլտետների ուսանող կամ ուսանողների խումբ,
- անհատներ, ում համար ներքին ձևավորումը արհեստավարժ զբաղմունք է կամ նախասիրություն՝ ներկայացնելով տարածքի ներքին ձևավորման արհեստավարժ նախագիծ:
Մրցույթի մանրամասներին և պայմաններին կարող եք ծանոթանալ contest.ameriagroup.am կամ «Ամերիաբանկի» ֆեյսբուքյան էջում:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 30-ը:
Հաղթողները կպարգևատրվեն թանկարժեք մրցանակներով:
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: