Ստաժավորում ուսանողների համար
02.04.2014
Դիտումների քանակ՝ 373
«ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline ) հեռահաղորդակցային ընկերությունը, հայտարարում է ուսանողների համալրում՝ ստաժավորման ծրագրի շրջանակներում:
Ընկերությունն առաջարկում է՝
• կիրառել ստացած գիտելիքները պրակտիկայում,
• ձեռք բերել մասնագիտական փորձ,
• աշխատել բարձրակարգ փորձագետի ղեկավարության ներքո,
• անցնել մասնագիտական ուսուցում և մասնակցել թրեյնինգների:
Եթե՝
- ուսանող ես` 3-րդ կուրսի և բարձր, մագիստրատուրայի կամ շրջանավարտ,
- ցուցաբերում ես բարձր առաջադիմություն,
- տիրապետում ես ռուսերեն և անգլերեն լեզուներին,
- տիրապետում ես համակարգչին,
- կազմակերպված և պատասխանատու ես,
- նպատակասլաց և ստեղծագործ ու մտածող ես
Այցելիր www.beeline.am կայքը, լրացրու դիմումի ձևը և ուղարկիր հետևյալ էլ.հասցեին` student@beeline.am:
Հայտերն ընդունվում են 2014թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 31-ը:
Հեռ` 010-290541, 290526, hասցե` Երևան, Ահարոնյան 2:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից: