Կլոր սեղան-քննարկում՝ ՀՊՏՀ-ում

04.03.2014
Դիտումների քանակ՝ 698

Վաղը՝ մարտի 5-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային ծրագրերի կենտրոնում (Նալբանդյան 128, թիվ 2 մասնաշենք) «Հայաստանում ներառական աճի խթանման քննարկումների հարթակի ստեղծում» ծրագրի շրջանակներում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով:

Բացման խոսքով հանդես կգան ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Զառա Ալավերդյանը: Թեմայի շուրջ՝ որպես հիմնական զեկուցողներ, հանդես կգան ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՊՏՀ կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը:

Հանդիպման մեկնարկը նախանշված է ժամը 15.30-ին: