Ամառային դպրոց՝ Լեհաստանում

04.03.2014
Դիտումների քանակ՝ 688

2014 թվականի հուլիսի 15-18-ը Լեհաստանում կանցկացվեն  ASECU YOUTH  4-րդ միջազգային ամառային դպրոցի դասընթացները՝  նվիրված սոցիալ-տնտեսական տարածաշրջանային զարգացմանը, եվրոպական ինտեգրմանը:

Ամառային դպրոցին կարող են  մասնակցել  ՀՊՏՀ  2  ուսանող  և  1 դասախոս: Մասնակիցները պետք է հոգան իրենց ճանապարհածախսը, իսկ կեցության ծախսերը կհոգա  հրավիրող կողմը: Ծրագրին կարող են մասնակցել ավելի մեծ թվով ուսանողներ, սակայն  տվյալ դեպքում ամառային դպրոցը չի հոգա նրանց կեցության և այլ ծախսերը:

Իրենց ցանկությամբ դասընթացին մասնակցող դասախոսները (ովքեր ծախսերն ինքնուրույն  կհոգան)  կարող են հանդես գալ դասախոսություններով՝ ամառային դպրոցի օրակարգում ներառված թեմաների շուրջ: Ծրագրի մասնակցության հայտերի և հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2014 թվականի մայիսի 30-ն է:

Մանրամասների համար դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին.  հեռ.՝  +374 593 484, էլ.փոստ՝ int@asue.am : Տեղեկությունը տրամադրել է տվյալ բաժինը: