Դասընթացների հրավեր՝ ՀՊՏՀ ուսանողներին

04.03.2014
Դիտումների քանակ՝ 637

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը ՀՊՏՀ ուսանողներին և շրջանավարտներին հրավիրում է մասնակցելու Գարնանային դպրոցի կարճաժամկետ անվճար ուսումնական ծրագրին: Դպրոցի շրջանակներում ուսանողները հնարավորություն կունենան ունկնդրելու դասախոսություններ, մասնակցելու քննարկումների՝ հետևյալ թեմաների շուրջ.

  • բնակչության զարգացման համաշխարհային օրինաչափությունները,
  • ժողովրդագրական իրավիճակը հետխորհրդային տարածքում,
  • ծնելիության հիմնախնդիրները,
  • մահացությունը և բնակչության առողջության  հիմնախնդիրները,
  • միգրացիա և միգրացիոն քաղաքականություն,
  • ժողովրդագրական փոփոխությունների հետևանքները և դրանց հաշվառումը սոցիալ-տնտեսաական քաղաքականության մեջ:

Գարնանային դպրոցի դասերը կանցկացվեն  սույն թվականի  ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում՝ Մերձմոսկովյան «Վորոնովո» հանգստյան տան ուսումնական կենտրոնում:

Միջոցառման աշխատանքային լեզուն ռուսերենն է: Գարնանային դպրոցին կարող են մասնակցել միգրացիոն քաղաքականության հիմնախնդիրներով զբաղվող բակալավրիատի կամ մագիստրատուրայի բարձր կուրսերի ուսանողները և շրջանավարտները:

Գարնանային դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ 2014 թվականի մարտի 30-ը ներկայացնել հայտ ՝ int@asue.am էլեկտրոնային փոստին ուղարկելով հետևյալ փաստաթղթերը.

  • հայտատուի ինքնակենսագրությունը,
  • մոտիվացիոն նամակ (մինչև 400 բառ),
  • հետազոտական նախագծի ամփոփագիր (մինչև 1000 բառ):

Հայտերի քննարկման արդյունքները կհաղորդվեն մինչև ս.թ. ապրիլի 7-ը:

«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ն ամբողջությամբ հոգում է հետևյալ ծախսերը. կրթական ծրագրին մասնակցությունը, Գարնանային դպրոցի ընթացքում մասնակիցների բնակության և սննդի ծախսերը, Մոսկվայից Վորոնովո և հակառակ ուղղությամբ մասնակիցների ճանապարհածախսը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին. հեռ.` +374  593 484, էլ-փոստ՝ int@asue.am :

Տեղեկությունը տրամադրել է Արտաքին կապերի բաժինը: