Անգլերենի դասեր՝ անգլիացի դասախոսների հետ

04.03.2014
Դիտումների քանակ՝ 506

Սույն թվականի մարտի 31-ից Միջազգային կրթական խորհրդի Անգլերենի ակումբում կվերսկսվեն անգլերենի խմբակային դասընթացները, որոնք կանցկացնեն Անգլիայից ժամանած անգլիացի դասախոսները:  Անգլիայի A2Z անգլերենի դպրոցի աջակցությամբ իրականացվող այս դասընթացների նպատակն է անգլիացի դասախոսների և Անգլերենի Ակումբի միջոցով ՀՀ-ում ներկայացնել անգլերենի դասավանդման այն տեսակը/ձևը և ծրագիրը, որն ընդգրկված է անգլիական կրթական համակարգում և գործում է Անգլիայի տարածքում գործող անգլերենի դպրոցներում/քոլեջներում/համալսարաններում:

A2Z անգլերենի դպրոցը հավատարմագրված է Բրիտանական Խորհրդի և այլ հեղինակավոր կազմակերպությունների կողմից՝ որպես անգլերեն ուսուցանող կրթական կազմակերպություն: A2Z անգլերենի դպրոցը մասնաճյուղեր ունի Մանչեսթերում, Դուբլինում, իսկ Անգլիայից դուրս Լիբիայում և Բրազիլիայում:

Անգլերենի ակումբը միջազգային ստանդարտներին համապատասխան լսարաններով համալրված անգլերեն ուսուցանող կազմակերպություն է ՀՀ-ում, որը որպես անգլերեն ուսուցանող կազմակերպություն իր գործունեությունն է սկսել ծավալել 2011 թվականից: Դասընթացներին մասնակցելու համար հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 15-ն է:

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք հետևյալ հասցեով՝  http://englishclub.am/index.php?option=com_k2&view=item&id=177:

Տեղեկատվությունը տրամադրել է Միջազգային կրթական խորհուրդը: