Մրցույթ՝ տնտեսագետների համար
Պրահայի տնտեսական հետազոտությունների և շարունակական կրթության կենտրոնը, ինչպես նաև «Nadace CERGE-EI» հիմնադրամը հրավիրում են համալսարանների ուսանողներին` ներկայացնելու աշխատանքներ «Տնտեսագիտական ոլորտի նոր տաղանդ -2014-ի» մրցույթի համար:
Մրցույթը միջազգային է և անց է կացվելու երկու փուլով, աշխատանքային լեզուն անգլերենն է: Դիմորդները առաջին փուլի համար պետք է ներկայացնեն ամբողջական աշխատանքը և համառոտագիրը: Ընտրված հաղթողները իրենց աշխատանքները կներկայացնեն «CERGE-EI» –ին Պրահայում` երկրորդ փուլի ժամանակ:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 15-ն է: Աշխատանքն ու համառոտագիրն անհրաժեշտ է ուղարկել talent@cerge-ei.cz էլ. հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության բաժին (գլխավոր մասնաշենք, 320 սենյակ) կամ այցելել հետևյալ հղումով` www.cerge-ei.cz/talent:
Տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության բաժինը: