Գիտաժողովի հրավեր

26.02.2014
Դիտումների քանակ՝ 512

Սույն թվականի ապրիլի 23-ին Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կկայանա ուսանողական հանրապետական գիտաժողով` նվիրված ինստիտուտի հիմնադրման 80-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է հետևյալ ուղղություններով.

  • ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ,
  • բնագիտություն և աշխարհագրություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • պատմություն, իրավագիտութուն, քաղաքագիտություն,
  • տնտեսագիտություն,
  • մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք,
  • մշակույթ,
  • սպորտային մանկավարժություն:

Լավագույն զեկուցված աշխատանքները կտպագրվեն ժողովածուում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն  թվականի մարտի 15-ն է: Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել ՀՊՏՀ գիտության բաժին  (գլխավոր մասնաշենք, 320 սենյակ):

Տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության բաժինը: