Աշխատանքի առաջարկ
«Կոկա– Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնին» ցանկանում է ներգրավել երիտասարդ մասնագետների՝ տեխնիկական, ֆինանսական, ԻՏ, կոմերցիոն և կադրերի բաժինների համար:
Կարող են դիմել նրանք, ովքեր՝
- Բուհում սովորող ավարտական կուրսերի ուսանողներ են կամ մագիստրատուրայում սովորողներ,
- Կարող են ամռան ամիսներին աշխատել ամեն օր, իսկ աշնանը և ձմռանը՝ ամենաքիչը շաբաթական մինչև 20 ժամ,
- Համակարգչի իմացություն ունեն (ամենաքիչը Microsoft Office),
- Անգլերենի լավ իմացություն ունեն:
Տեխնիկական բաժնի համար պահանջվում է մեխանիկական, էլեկտրատեխնիկական կամ ռադիոտեխնիկական ոլորտին առնչվող կրթություն:
Ֆինանսական բաժնի համար պահանջվում է տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտին առնչվող կրթություն:
ԻՏ բաժնի համար պահանջվում է ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ոլորտին առնչվող կրթություն:
Կոմերցիոն բաժնի համար պահանջվում է տնտեսագիտության կամ բիզնեսի ոլորտին առնչվող կրթություն:
Կադրերի բաժնի համար պահանջվում է բիզնեսի, սոցիոլոգիայի, հոգեբանության և կադրային գործի ոլորտին առնչվող մասնագիտություն/ներ:
Ընտրվելուց հետո նոր գործընկերները կծանոթանան ընկերության կողմից հստակ կազմակերպված ներածական ծրագրին, ձեռք կբերեն ընդհանուր պատկերացում Ընկերության գործունեության և իրենց աշխատանքային գործառույթների մասին: Այնուհետև նրանց կտրվեն հստակ առաջադրանքներ, որոնց կատարողականությունը պարբերաբար կգնահատվի և կհստակեցվի մասնագիտական զարգացումը ընկերությունում:
Ընկերության առաջարկած խրախուսման փաթեթը ներառում է՝ բժշկական ապահովագրություն, ստեղծագործական աշխատանքային միջավայր, ինչպես նաև շարունակական զարգացման հնարավորություններ:
Եթե դուք ցանկանում եք հասնել ավելիին և համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք ուղակել Ձեր ինքնակենսագրությունը coca-colajobs.am@cchellenic.com հասցեին՝ նշելով այն բաժինը, որն ավելի շատ է հետաքրքրում Ձեզ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մարտի 30-ը:
Տեղեկությունը տրամադրել է Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: