Ուսման վարձերի տրամադրման մրցույթ
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2013-2014թթ. ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, որոնք իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:
Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.
1. փաստաթղթերի ընտրություն,
2. հարցազրույց:
Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ պետք է ներկայացնեն`
- առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճենը,
- երաշխավորագիր ֆակուլտետից,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
- 2 լուսանկար` 3x4 չափի,
- տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
- տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա՝ տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ,
- սույն թեմաներից որևէ մեկի շուրջ շարադրված թեզեր` (1-3 էջ), որի արդյունքում հաղթողը կորոշվի հարցազրույցի ժամանակ, թեմա` «ՀՀ-ում երիտասարդության ներկայիս սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» կամ «Հայ ժողովրդի դերն ու առաքելությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ» կամ «Ինչպիսի քաղաքակրթական մոդել պետք է ունենա Հայաստանը 21-րդ դարում» (Թեմայի ընտրությունն ըստ նախապատվության):
Հարցազրույցի ժամանակ հանձնաժողովի կողմից նախապատվությունը տրվում է նորարարական միտք և և հետազոտական հակումներ ունեցող ուսանողին:
Հայտերն ընդունվում են փետրվարի 12-ից մինչև մարտի 5-ը:
Մանրամասների համար կարող եք դիմել հետևյալ հասցեով՝ ք. Երեւան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, հիմնադրամի գրասենյակ: Հեռ.՝ 52-53-23
Տեղեկությունը՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի պաշտոնական կայքից: