Մրցույթ՝ տնտեսագետ ուսանողների համար

19.02.2014
Դիտումների քանակ՝ 373

Պրահայի Կառլով համալսարանում գործող CERGE-EI ուսումնասիրությունների տնտեսագիտական կենտրոնը հայտարարում է մրցույթ՝ տնտեսագիտություն ուսումնասիրող ուսանողների համար:
Մրցույթը անցկացվելու է անգլերեն լեզվով` երկու փուլով: Մասնակիցներն անհրաժեշտ փաստաթղթերը մինչև ս.թ. ապրիլի 15-ը պետք է ուղարկեն talent@cerge-ei.cz էլեկտրոնային փոստին: Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝   այցելելով www.cerge-ei.cz/talent կայքէջը:

Տեղեկությունը՝ ԿԳՆ պաշտոնական կայքից: