Մրցույթ՝ «Ռուսական խոսքի մերիդիաններ»

05.02.2014
Դիտումների քանակ՝ 398

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը հրավիրում է մասնակցելու 2013թ.. նոյեմբերի 5-ից  2014թ.հունիսի 6-ը կազմակերպվելիք ռուսաց լեզվի զարգացմանն ու տարածմանը միտված «Ռուսական խոսքի մերիդիաններ» նախագծերի աջակցության առաջին միջազգային մրցույթին, որը նախատեսված է ռուսական և արտասահմանյան հիմնադրամների, կենտրոնների, ակումբների, ուսումնական հաստատությունների և այլ կազմակերպությունների ու հաստատությունների համար, որոնք իրականացնում են ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման և տարածման աշխատանքներ:
Նախագծերն  ընդունվում են մինչև 2014թ.. ապրիլի 15-ը:
Մրցույթի արդյունքում ընտրված 10 լավագույն նախագծերի ղեկավարները (I, II և III աստիճանի դիպլոմ) կպարգևատրվեն կրթամշակութային ուղևորությամբ՝ դեպի Մոսկվա: Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (I աստիճանի դիպլոմ) կստանա 1000000 ռուբլի դրամական պարգև:   
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով   http://meredianRussia.rudn.ru  կայքէջը:

Տեղեկատվությունը՝ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից: