Հայտարարություններ՝ ԿԳՆ-ից

03.02.2014
Դիտումների քանակ՝ 415

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից ստացված հայտարարություններ:

Ստեղծագործող երիտասարդության և ուսանողների 12-րդ միջազգային փառատոն

2014թ. մայիսի 29-ից հունիսի 5-ը և հուլիսի 4-11-ը Ղրիմում կազմակերպվում է Ստեղծագործող երիտասարդության և ուսանողների 12-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցելու համար հրավիրված են նաև ՀՀ քաղաքացիները: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները:  Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք  այցելել   www.mftm.com.ua   կայքէջը:

Ամառային դասընթացներ  (Հունաստան)

2014թ.  հուլիսի 12-23-ը  Օլիմպիայում  (Հունաստանի Հանրապետություն) կազմակերպվելու են Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների միջազգային ամառային դասընթացները, որոնց մասնակցելու համար հրավիրված  են նաև ՀՀ քաղաքացիները:
Մասնակցության վարձավճարներին և պայմաններին կարելի է ծանոթանալ՝  այցելելով http://olympiasummeracademy.org  կայքէջը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրային առաջարկներ՝ 2014-2015 թթ.-ի  համար

Համաձայն ՀՀ ԱԳՆ գրության՝ հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2015թթ. Մասնակցության ծրագրի շրջանակներում  ծրագրային առաջարկությունների վերաբերյալ հայտերի ընդունում:Մասնակցության ծրագրի միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ն աջակցում է անդամ պետություններին իրականացնելու այն ազգային, ենթատարածաշրջանային  և տարածաշրջանային ծրագրերը, որոնք համահունչ են կազմակերպության առաջնահերթություններին և գերակա խնդիրներին: 
Հաջորդ երկու տարվա համար ծրագրային առաջարկներ մշակելիս անհրաժեշտ է հատկապես հաշվի առնել կազմակերպության հինգ խոշոր ծրագրերը ( Major Programmes), դրանց հետ կապված ռազմավարական նպատակները (Strategic Objectives) և գործունեության հիմնական ուղղությունները (Main Lines of Action), որոնք ներկայացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014-2017 թթ. ծրագիրն ու բյուջեն ներառող 37C/5 փաստաթղթում: Նախապատվությունը տրվելու է Աֆրիկային աջակցող, երիտասարդության և գենդերային հավասարության խնդիրներին առնչվող, ինչպես նաև միջառարկայական բնույթի ծրագրային առաջարկներին: 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն իր 37-րդ նստաշրջանի ընթացքում ընդունել է Մասնակցության ծրագրի հետագա բարելավմանն ուղղված 37C/ Resolution 72 որոշումը, որը ներառում է ծրագրի իրականացման նոր ժամկետներ և պայմաններ: Համաձայն որոշման` 2014-2015 թթ. Մասնակցության ծրագրին  տրամադրվող ֆինանսական միջոցներն առաջին հերթին կուղղվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար գերակա  նշանակություն ունեցող խմբերին, մասնավորապես` զարգացման ամենացածր մակարդակն ունեցող, զարգացող, հակամարտություններից և տարերային աղետներից տուժած, անցումային տնտեսություն ունեցող, միջին եկամուտով և  զարգացող փոքր կղզի-երկրներին: 
Մասնակցության ծրագրի շրջանակներում Ազգային հանձնաժողովը կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել ընդհանուր առմամբ 7 ծրագրային առաջարկ, որոնք, հաստատման պարագայում, կֆինանսավորվեն հետևյալ սկզբունքով.  
•ազգային նախագծեր` առավելագույնը 26 000 ԱՄՆ դոլար,
•ենթատարածաշրջանային և միջտարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 35 000 ԱՄՆ դոլար,
•տարածաշրջանային նախագծեր` առավելագույնը 46 000 ԱՄՆ դոլար:

Ծրագրային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել Annex I հավելվածում տրված “Form for submission of a request under the 2014-2015 participation programme”  ձևով:   Ներկայացման ձևի 6-րդ կետում (“37 C/5 activity to which this project relates”) անհրաժեշտ է հստակ մատնանշել ծրագրի առնչությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 37 C/5 փաստաթղթում առկա պարբերություններին: 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին համապատասխանող ծրագրային առաջարկներ մշակելու և դրանց հայտերը պատշաճ ձևով կազմակերպությանը ներկայացնելու նպատակով խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել կից ներկայացվող բոլոր նյութերը:
Ծրագրային առաջարկները` թղթային և էլեկտրոնային տարբերակներով մինչև 2014թ. մայիսի 10-ը ներկայացնել ՀՀ ԿԳՆ Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչություն: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութերից հետևյալ հասցեով՝ http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=6517&lang=arm :