Փնտրվում է առևտրային ներկայացուցիչ

29.01.2014
Դիտումների քանակ՝ 418

«Sofad»  կազմակերպությանն անհրաժեշտ է առևտրային ներկայացուցիչ (արական սեռի):

Առևտրային ներկայացուցիչը պատասխանատու է լինելու կոնկրետ տարածքի վրա գտնվող վաճառակետերի  ցուցանիշների բարձրացման համար: 

Հիմնական պարտականություններն են.

  • Պատվերների ընդունում (կայուն վաճառքի պահպանում գործընկեր վաճառակետերի հետ)
  • Վաճառակետերի այցելություններ՝ ըստ ուղեցույցի
  • Նոր հաճախորդների որոնում (հաճախորդների բազայի ընդլայնում)
  • Վաճառքի զարգացում (տարածքում գտնվող վաճառակետերի հետ ապրանքատեսականու ընդլայնում)
  • Ֆինանսական վերահսկում (հաշվարկների իրականացում վաճառակետերի հետ, մնացորդների ճշտում)
  • Սպասարկում (վաճառքի ավելացմանը ուղղված գործողությունների իրականացում՝ աշխատակազմի խորհրդատվություն, դասավորվածության բարելավում):

Աշխատանքի համար կարող են դիմել միայն բակալավրիատի շրջանավարտներն ու մագիստրանտները:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը՝ տեղեկացնելով, որ ցանկացողները կարող են դիմումները մինչև փետրվարի 5-ը  ներկայացնել  տվյալ կենտրոն (hեռ. 010 59 34 89):