Թափուր հաստիք՝ «ԲՏԱ Բանկ»-ից

23.01.2014
Դիտումների քանակ՝ 423

ՀՊՏՀ  կարիերայի և մարքեթինգի կենտրոնից ստացված հաղորդագրության համաձայն՝  «ԲՏԱ Բանկ»–ի մարքեթիգի բաժնից ստացվել է Բանկի Կենտրոնականգործառնականսրահիխորհրդատուի թափուր հաստիքի  համար հայտարարություն, որի պահանջները  ներկայացնում ենք ստորև:

Ֆունկցիոնալ պարտականություններ

  • Հաշվապահական հաշվառման վարում ՀՀ օրենսդրության և միջազգային ստանդարտներին համապատասխան,
  • Լրացուցիչ մուտքի սահմանափակման և դրա համար սահմանված գործառնությունների հաստատման շրջանակներում գործառնություններ կատարում,
  • Ժամկետային ավանդների ընդունում և դրա հետ կապված ձևակերպումների կատարում /կանխիկ, անկանխիկ/,
  • Հաճախորդների հանձնարարականների ընդունում, ձևակերպում, կազմում և հանձնում կատարման համապատասխան բաժիններին, այլ գործարքներ համաձայն տվյալ պաշտոնեական հրաանգի և այլ նորմատիվ իրավական ակտերի,
  • Ստացվող գումարների վճարում ֆիզիկական անձանց անուններով անձնագրային տվյալների հիման վրա,
  • Оn-line banking համակարգերով հաճախորդներից ստացված հաղորդագրությունների հիման վրա գործառնությունների կատարում և ստուգում,
  • Հաշիվների բացում, վարում և փակում,
  • Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում ոչ հաշվետեր հաճախորդների կողմից կանխիկի մուտքերով,
  • Պլաստիկ քարտերով հայտերի ընդունում և պլաստիկ քարտերի սպասարկում POS TERMINAL սարքով,
  • Հաճախորդների հաշիվների տարբեր գործարքների գծով գանձումների կատարում և ստուգում,
  • Հաճախորդների հետ անկանխիկ գործարքներից առաջացած եկամուտների և ծախսերի ձևակերպումների կատարում համաձայն համապատասխան կարգերի,
  • Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում համաձայն համապատասխան կարգերի և ներքին նորմատիվ ակտերի,
  • Վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի անկանխիկ տրամադրման և մարման գործառնությունների իրականացում բանկի վարկավորման կարգերի համաձայն,
  • Հետհաշվեկշռային գործառնությունների ձևակերպում,
  • Հաճախորդներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցում:

Որակավորման մակարդակին ներկայացվող պահանջներ

Կրթությունը՝ բարձրագույն, ցանկալի է՝ տնտեսագիտական,

Աշխատանքային փորձ՝ ոչ պակաս, քան 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, հաճախորդների հետ աշխատանքի փորձ,

Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն` ցանկալի է,

Աշխատանք համակարգչի վրա՝ համակարգչի վրա աշխատելու գործնական հմտություններ` MS Office փորձառու օգտագործող AS BANK ծրագրի իմացություն,

Գործնական հմտություններ՝ հաշվապահական հաշվառման սկզբունքների իմացություն, հաճախորդների հետ շփվելու հմտություններ, կոնֆլիկտների կոնստրուկտիվ լուծման ունակություն, փոխըմբռնման ունակություն, ուսուցման, նոր մեթոդների և մոտոցումների յուրացման ձգտում:

Ուղարկեք Ձեր մանրամասն ռեզյումեն անգլերեն կամ ռուսերեն ք. Երևան, 0010, Նալբանդյան 48/1 «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ հասցեով կամ hr@bta.am էլեկտրոնային հասցեին` նշելով հաստիքը: