Մրցույթ- հրավեր՝ ուսանողների համար

13.01.2014
Դիտումների քանակ՝ 366

Բաց  հասարակության  հիմնադրամներ –Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը՝ Բարձրագույն կրթության աջակցման ծրագրի շրջանակներում, հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ  ՀՀ բուհերի ուսանողների և ուսանողական  խմբերի համար: Մրցույթին  կարող են դիմել ուսանողներ,  ովքեր ցանկանում են համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնել իրենց անմիջական ուսումնառության կամ ավելի լայն գիտական հետաքրքրությունների շրջանակում՝ իրենց դասախոս-խորհրդատուների հետ համատեղ: Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսանողների կողմից կատարվող հետազոտությունների որակական հմտություները, նպաստել քննադատական մտածողության հմտությունների և գիտական ներուժի զարգացմանը՝ նպաստելով հետագա մասնագիտական կյանքում անհրաժեշտ հմտությունների ամրապնդմանը:  Ծրագիրը ուսանողակենտրոն է, այն ակնկալում է ուսանողների ակտիվ ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում՝ հետազոտության խնդրի առաջադրման և հիմնավորման փուլերում, ինչպես նաև հետազոտության արդյունքների տարածման աշխատանքներում՝ սեմինարներին և ակադեմիական հրապարակումներում: Հետազոտման թեման չի կարող լինել ուսանողի կողմից արդեն իսկ ընտրված և նախահաստատված որևէ ռեֆերատի, ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի ցանկից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.osf.am/2013/12/call-for-student-faculty-collaborative-research/?lang=am :

Տեղեկությունը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության պաշտոնական կայքից: