Աշխատանքի տոնավաճառի հրավեր

29.11.2013
Դիտումների քանակ՝ 330

«Ucom»   ընկերությունը հրավիրում է  բոլորին մասնակցելու  « Ucom»  աշխատանքի տոնավաճառին, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ»  դահլիճում՝ ժամը 11:00-17:00-ն:
Այդ օրը կարող եք ծանոթանալ «Ucom» -ի  աշխատակիցների հետ, ինչպես նաև մասնակցել հարցազրույցների, որոնք կանցկացնեն համապատասխան բաժնի ղեկավարները, որից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն գրասենյակ՝ լրացուցիչ հարցազրույցի համար:
Այդ օրը պետք է  ներկայացնել նաև Ձեր ինքնակենսագրությունը և իրականացված աշխատանքների ամփոփումը: 

Ինչպես տեղեկացնում է ընկերությունը՝  2014թ. ընթացքում ստեղծելու է ավելի քան 300 աշխատատեղ հետևյալ մասնագիտություններով`

  • գովազդի և մարքեթինգի մասնագետներ
  • վաճառքի մասնագետներ
  • ֆինանսիստներ / հաշվապահներ
  • իրավաբաններ
  • ցանցի կառուցման և կառավարման մասնագետներ
  • անլար ցանցի կառուցման մասնագետներ

Հրավերին կարող եք ծանոթանալ նաև հետևյալ հղումով՝ http://ucom.am/hy/news.html?selectedNewsId=138 :

Տեղեկությունը՝   «Ucom»-ի  պաշտոնական կայքից: