Կրթաթոշակային ծրագիր՝ Խաղաղության ամրոց («Rondine Cittadella della Pace»)

28.11.2013
Դիտումների քանակ՝ 336

«Rondine Cittadella della Pace» (Խաղաղության ամրոց) իտալական ասոցիացիայի կողմից 1997 թվականից իրականացվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում միմյանց միջև հակամարտող երկրների ուսանողներին տրամադրվում են կրթաթոշակներ` լեզվի և ներքոնշյալ մասնագիտություններով բարձրագույն կրթական դասընթացներին մասնակցելու նպատակով.
•հասարակագիտություն
•տնտեսագիտություն
•հոգեբանություն
•միջազգային հարաբերություններ
•գրականություն
•պատմություն
•ճարտարապետություն
•հաղորդակցություն:
 Դասընթացներին կարող են մասնակցել 19-26 տարեկան ՀՀ քաղաքացիները: 
 Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2014 թվականի հունվարի 31-ը կից ներկայացվող հարցաթերթիկի լրացված տարբերակը և այլ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել  international.rondine@gmail.org  էլեկտրոնային փոստին կամ սուրհանդակային ծառայության միջոցով՝ Associazione Rondine Cittadella della Pace C. P. 46-52100 Arezzo (Italia) հասցեով:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով  www.rondine.org  կայքէջը կամ կից  նյութերից:

Կից նյութերին կարող եք ծանոթանալ նաև հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=-6414&topMenu=9&menu1=-1&menu2=9&arch=0

Տեղեկությունը՝ ԿԳՆ պաշտոնական կայքից: