«ՊրոԿրեդիտ Բանկը»կազմակերպում է «Բաց դռներիօր»
27.11.2013
Դիտումների քանակ՝ 336
«ՊրոԿրեդիտ Բանկը» նոյեմբերի 28-ին, ժամը 14:30-ին (տևողությունը` 1 ժամ) հրավիրում է երիտասարդ բանկիրների ծրագրի շրջանակներում կազմակերպվող«Բաց դռների օրվան»:
Հանդիպման ընթացքում դուք կստանաք ծրագրի հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և առավել մանրամասն կծանոթանաք՝
- Ծրագրի բովանդակությանը և նպատակներին,
- Դիմելու նոր՝ առցանց (online) կարգին,
- Ընտրության փուլերին,
- «ՊրոԿրեդիտ Բանկում» կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին:
Հասցե՝ «ՊրոԿրեդիտ Բանկի» գլխամասային գրասենյակ, Տերյան 105/1, Ցիտադել բիզնես կենտրոն, 6-րդհարկ 603 սենյակ:
Մասնակցելու համար գրանցվեք՝ զանգահարելով 010 546 092, 093 190 930 հեռախոսահամարներով (երկ-ուրբաթ՝ 09:00-13:00 և 14:00-18:00):
Գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 28-ը, ժամը` 13:00-ը:
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.procreditbank.am :
Տեղեկությունըտրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգիկենտրոնը: