Կրթաթոշակային ծրագիր (ՄԱԿ)

27.11.2013
Դիտումների քանակ՝ 373

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հրավիրում է մասնակցելու ՄԱԿ/Ճապոնիա երկարաժամկետ կրթաթոշակների ծրագրին: Ծրագիրը հիմնադրվել է ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի և Ճապոնիայի կառավարության կողմից`  Կյուշուի  տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
2013-2014 ուսումնական տարում մագիստրոսական կրթության ստանալու համար Ծրագրին կարող են դիմել առավելագույնը երկու ուսանող, իսկ դոկտորական ծրագրի համար` չորս ուսանող: 
Ընտրությունն անցած թեկնածուների բնակվելու և ուղևորվելու (դեպի Ճապոնիա և հետադարձ) համար անհրաժեշտ գումարը կտրամադրի Ճապոնիայի կառավարության կրթաթոշակների ծրագիրը (MEXT), իսկ ընդունելությանը մասնակցելու և քննությունների համար անհրաժեշտ գումարը կվճարի KIT-ը: Վերջնական դիմումները և մյուս բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են ՄԱԿ-ի Բաց տիեզերքի հարցերով գրասենյակի կողմից մինչև 2014թ.-ի հունվարի  27-ը: 
Ծրագրի, ինչպես նաև դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://www.unoosa.org/oosa/en/SAP/bsti/fellowship.html կայքէջը:

Տեղեկությունը՝ ԿԳՆ պաշտոնական կայքից (edu.am)