Կառավարության սոցիալական ծրագրերից օգտվող ուսանողների թիվը կրկնապատկվել է

04.11.2013
Դիտումների քանակ՝ 447

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման  է ստորագրել՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձի  փոխհատուցման համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) նվազագույն շեմը  իջեցնելու վերաբերյալ: ՄՈԳ-երի իջեցումը հնարավորություն է տալիս բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերում ընդգրկված սոցաիալապես անապահով ուսանողների ավելի լայն շրջանակի օգտվել ուսման վարձի փոխհատուցման ՀՀ կառավարության սոցիալական ծրագրից: 

Հաշվի առնելով սոցիալական անապահովության համակարգում ներառված ուսանողների վերաբերյալ ՀՀ ԿԳՆ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունները՝ նախարար Աշոտյանի հրամանով  նախապես սահմանված բակալավրի կրթական ծրագրի համար 85 և մագիտստրոսի կրթական ծրագրի համար  90 տոկոս ՄՈԳ-երի շեմերը իջեցվել են՝ դառնալով 75 տոկոս:   Արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի այս հրամանով սոցիալական աջակցության ծրագրից օգտվողների թիվը կրկնապատկվել է՝  նրանց համար սահմանելով  50-100 տոկոս ուսման վարձի փոխհատուցում: Ծրագրից օգտվող ուսանողների անունների ցուցակներն   արդեն հաստատված են և առաքվել են համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններ:
 Բուհերի կողմից  ներկայացված սոցիալապես անապահով ուսանողների շուրջ 70 տոկոսը, հաղթահարելով հրամանով սահմանված ՄՈԳ-երի շեմը, օգտվում է ուսման վարձի փոխհատուցման ծրագրից:

Ցուցակներին ծանոթանալու համար այցելեք ԿԳՆ պաշտոնական կայք՝ հետևյալ հղումով՝ http://www.edu.am/index.php?id=6346&topMenu=-1&menu1=-2&menu2=-1 :

Տեղեկատվությունը՝ ԿԳՆ պաշտոնական կայքից (edu.am):