Աշխատանքի հրավեր՝ «ԲՏԱ Բանկից»

01.11.2013
Դիտումների քանակ՝ 408

«ԲՏԱ Բանկը» փնտրում է աշխատող՝ Կենտրոնական գործառնական սրահի խորհրդատուի թափուր հաստիքի համար:

Ֆունկցիոնալ պարտականություններն են՝

• Հաշվապահական հաշվառման վարում ՀՀ օրենսդրության և միջազգային ստանդարտներին համապատասխան

• Լրացուցիչ մուտքի սահմանափակման և դրա համար սահմանված գործառնությունների հաստատման շրջանակներում գործառնությունների կատարում

• Ժամկետային ավանդների ընդունում և դրա հետ կապված ձևակերպումների կատարում /կանխիկ, անկանխիկ/

• Հաճախորդների հանձնարարականների ընդունում, ձևակերպում, կազմում և հանձնում կատարման համապատասխան բաժիններին, այլ գործարքներ՝ համաձայն տվյալ պաշտոնեական հրահանգի և այլ նորմատիվ իրավական ակտերի

• Ստացվող գումարների վճարում ֆիզիկական անձանց անուններով անձնագրային տվյալների հիման վրա

• Оn-line banking համակարգերով հաճախորդներից ստացված հաղորդագրությունների հիման վրա գործառնությունների կատարում և ստուգում

• Հաշիվների բացում, վարում և փակում

• Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում ոչ հաշվետեր հաճախորդների կողմից կանխիկի մուտքերով

• Պլաստիկ քարտերով հայտերի ընդունում և պլաստիկ քարտերի սպասարկում POS TERMINAL սարքով

• Հաճախորդների հաշիվների տարբեր գործարքների գծով գանձումների կատարում և ստուգում

• Հաճախորդների հետ անկանխիկ գործարքներից առաջացած եկամուտների և ծախսերի ձևակերպումների կատարում՝ համաձայն համապատասխան կարգերի

• Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առքուվաճառքի իրականացում՝ համաձայն համապատասխան կարգերի և ներքին նորմատիվ ակտերի

• Վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի անկանխիկ տրամադրման և մարման գործառնությունների իրականացում բանկի վարկավորման կարգերի համաձայն

• Հետհաշվեկշռային գործառնությունների ձևակերպում

• Հաճախորդներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների մատուցում

Որակավորման մակարդակին ներկայացվող պահանջներն են՝ բարձրագույն կրթություն՝ ցանկալի է՝  տնտեսագիտական, ոչ պակաս, քան 1 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, հաճախորդների հետ աշխատանքի փորձ, ռուսերեն լեզվի, անգլերեն` ցանկալի է, իմացություն, համակարգչով աշխատելու գործնական հմտություններ` MS Office փորձառու օգտագործող, AS BANK ծրագրի իմացություն:

Գործնական հմտություններն են՝ հաշվապահական հաշվառման սկզբունքների իմացություն, հաճախորդների հետ շփվելու հմտություններ, կոնֆլիկտների կոնստրուկտիվ լուծման ունակություն, փոխըմբռնման ունակություն, ուսուցման, նոր մեթոդների և մոտեցումների յուրացման ձգտում:

Դիմելու ժամկետներն են՝ 28.10.2013-22.11.2013 :

Տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: