Աշխատատեղ`«ՎՏԲ Հայաստան Բանկի» Վեդիի մասնաճյուղում

25.10.2013
Դիտումների քանակ՝ 519

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Վեդի քաղաքի վաճառքի կետերում ապառիկ վարկավորման գծով մասնագետի թափուր աշխատատեղի համալրման նպատակով: Բանկից ստացված հայտարարության մեջ նշվում է.

Աշխատանքային պարտականություններն են`

  • հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
  • հաճախորդներին խորհրդատվության տրամադում Բանկի կողմից տրամադրվող սպառողական վարկերի և դրանց պայմանների վերաբերյալ,
  • Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և խաչաձև վաճառքի իրականացում,
  • հաճախորդի` պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
  • բանկային ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում,
  • նախնական խորհրդատվության իրականացում բանկային այլ ծառայությունների վերաբերյալ,
  • հաճախորդների պասարկում` Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան,
  • ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարականների կատարում:

Ներկայացվող պահանջներն են`

  • բարձրագույն կրթություն,
  • բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • բանկային գործի իմացություն,
  • հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
  • վաճառքի հմտություններ,
  • թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
  • բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
  • հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • լարված աշխատանք կատարելու ունակություն,
  • համակարգչային հմտություններ,
  • հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է:

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեին մինչև 2013թ. հոկտեմբերի 3-ը ներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /POS SpecialistVedi/, ինչպես նաև Ձեր ազգանունը և անունը:

Մրցույթի հետագա փուլերում մասնակցության համար կհրավիրվեն այն թեկնածուները, ովքեր առավելագույնը կհամապատասխանեն տվյալ աշխատատեղի պահանջներին:

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: