Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ

10.09.2013
Դիտումների քանակ՝ 612

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակելու համար:

ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում  (cba.am ) հրապարակված հայտարարության համաձայն՝ մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառության առաջին տարվանից սկսած) ուսանողներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 8-ը Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1.դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում)

2.անձնագրի պատճեն

3. մեկ գունավոր լուսանկար

4.սոցիալական ապահովության քարտի պատճեն  կամ սոցիալական ապահովության քարտ  չունենալու մասին տեղեկանք

5.տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից բարձր առաջադիմության վերաբերյալ` սկսած բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու պահից

6. ստուգման գրքույկի պատճեն

7.վերլուծական / հետազոտական նյութ (ոչ ավելի քան տասը տպագիր էջ) հետևյալ ոլորտների շրջանակում որևէ թեմայով.

-Մաթմեթոդները տնտեսագիտության մեջ

-Մակրոտնտեսագիտություն և դրամավարկային քաղաքականություն

-Միջազգային տնտեսագիտություն և միջազգային առևտուր

-ֆինանսական տնտեսագիտություն և կապիտալի շուկա

-ֆինանսական համակարգի կայունություն

-Պետական ֆինանսներ

-Աշխատուժի շուկա

-Տնտեսական աճ և զարգացում անցումային տնտեսությունների համար:

 Հանձնաժողովի կողմից լավագույն ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50 000 դրամ):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 59-26-34 հեռախոսահամարով: Անձնակազմի կառավարման վարչություն :Էլ.փոստ` hrm@cba.am :