«Բաց դռների օր»` ՊրոԿրեդիտ Բանկում

05.09.2013
Դիտումների քանակ՝ 533

ՊրոԿրեդիտ Բանկը Երիտասարդ բանկիրների ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Բաց դռների օր»: Այն տեղի կունենա 2013թ. սեպտեմբերի 10-ին, 11.30-ին, Տերյան 105/1 հասցեում (Ցիտադել բիզնես  կենտրոն, 6-րդ հարկ, 604 սենյակ):

Այդ օրը դուք կստանաք ծրագրի հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները  և առավել մանրամասն կծանոթանաք ծրագրի բովանդակությանը և նպատակներին, դիմելու նոր`առցանց (online)  կարգին, ընտրության փուլերին, ՊրոԿրեդիտ Բանկում  կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին:

Մասնակցելու համար կարող եք գրանցվել` զանգահարելով    010 546 092, 093 190 930 հեռախոսահամարներով (երկ.-ուրբ. 09:00-13:00 և 14:00-18:00): Գրանցման վերջնաժամկետն է սեպ.10-ը, ժամը` 10.00-ն: Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք  www.procreditbank.am :

 Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: