«Բաց դռների օր»` ՊրոԿրեդիտ Բանկում
![](https://asue.am/images/1521644488/8333b37fe52d4e473b922af9.jpg)
ՊրոԿրեդիտ Բանկը Երիտասարդ բանկիրների ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Բաց դռների օր»: Այն տեղի կունենա 2013թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 16.30-ին (տևողությունը` 1 ժամ), Տերյան 105/1 հասցեում (Ցիտադել բիզնես կենտրոն, 6-րդ հարկ, 604 սենյակ):
Այդ օրը դուք կստանաք ծրագրի հետ կապված ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները և առավել մանրամասն կծանոթանաք ծրագրի բովանդակությանը և նպատակներին, դիմելու նոր`առցանց (online) կարգին, ընտրության փուլերին, ՊրոԿրեդիտ Բանկում կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին:
Մասնակցելու համար կարող եք գրանցվել` զանգահարելով 010 546 092, 093 190 930 հեռախոսահամարներով (երկ.-ուրբ. 09:00-13:00 և 14:00-18:00): Գրանցման վերջնաժամկետն է սեպ.17-ը, ժամը` 13.00-ն: Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.procreditbank.am :
Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: