Փորձառության հրավեր ՄԱԿ-ից
ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնից տեղեկացնում են, որ ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչությունը ուսանողներին հրավիրում է երեք ամիս տևողությամբ (հնարավոր է և ավելի) փորձառության, ամբողջ տարվա ընթացքում, բացի հունվարից և օգոստոսից (կես դրույք ճկուն ժամանակացույցով, չվճարվող):
ՄԱԿ ՀՏՎ-ն հանրային խոսնակ է, ինչպես նաև տեղեկատվության հիմնական աղբյուրը ՄԱԿ-ի համակարգի մասին:
Ցանկացողները կաշխատեն ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցիչների և տեղեկատվական գործակալների ուղղորդմամբ: Հիմնական պարտականություններն են` աջակցել ՄԱԿ ՀՏՎ-ի գրասենյակին` հանդիպումներ, մեդիա-իրադարձությունների և այլ միջոցառումներ կազմակերպելու գործում, լուսանկարել, անհրաժեշտության դեպքում կատարել այլ կարևոր հանձնարարություններ:
Մանրամասն տեղեկությունները` անգլերեն տարբերակում՝ http://www.asue.am/en/pages-220//փորձառության-հրավեր-մակ-ից-1042:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին